Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Էդուարդ Շարմազանով. «Երկրապահի» դերն ու նշանակությունը գնահատել է ժողովուրդը

Էդուարդ Շարմազանով. «Երկրապահի» դերն ու նշանակությունը գնահատել է ժողովուրդը
18.02.2017 | 12:53

«Երկրապահին ես չէ, որ պետք է գնահատական տամ, ժողովուրդն այդ գնահատականը տվել է: ՈՒզում եմ խոնարհվել ազատամարտիկների և զինվորների առջև, որոնք իրենց կյանքով փոխհատուցեցին, որ մենք այսօր նստենք և այստեղ հարցազրույց տանք»,- «Երկրապահի» համագումարից առաջ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Շատ բարձր եմ գնահատում «Երկրապահի» և մեր ավագ ընկեր՝ սիրելի Մանվել զորավարի՝ Մանվել Գրիգորյանի դերը, նշանակությունը ազատագրական պայքարում, նաև՝ նոր սերնդի դաստիարակության հարցում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ